Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց օլիմպիական կրկնակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ Արմեն Նազարյանին:

Նախարար Ղազարյանն իր խոսքում նշեց, որ չնայած նախարարության ոսկե մեդալը մի փոքր ժամանակային ուշացումով է հանձնվում օլիմպիական չեմպիոնին, սակայն կարևորն այն լուրջ վերաբերմունքն ու ուշադրությունն է, որով պետությունն արժևորում է օլիմպիական կրկնակի չեմպիոնի ավանդը հայկական սպորտում:

Արմեն Նազարյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց ուշադրության համար և նշեց, որ այս մեդալով նախարարն իրեն է փոխանցում հայ ժողովրդի սերն ու գնահատականը իր մարզական ձեռքբերումների համար և վստահեցրեց, որ իր փորձն ու ընդունակությունները սիրով կփոխանցի ապագա երիտասարդ մարզիկներին: Նա միաժամանակ շնորհավորեց պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի մեդալակիրներին և հույս հայտնեց, որ Ռիո-2016-ում հայ մարզիկները նույնպես կնվաճեն օլիմպիական մեդալներ: