Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը չի կարողացել զսպել արցունքները Էրդողանի' վարչապետի պաշտոնում անցկացրած վերջին նիստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Էրդողանի գլխավորությամբ կառավարության բոլոր անդամների վերջին հավաքի ժամանակ նախարարներն իրենց շնորհակալության խոսքն են հայտնել արդեն նախկին վարչապետին: Երբ հերթը հասել է նախկին արտգործնախարար, ներկայիս փոխվարչապետ Ալի Բաբաջանին, վերջինս չի կարողացել զսպել արցունքները: Նա, դիմելով Էրդողանին, հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է եղել վարչապետի հետ աշխատելը: Բաբաջանի խոսքերը հուզել են նաև մյուս ներկաներին:

 

Օգոստոսի 10-ին տեղի ունեցած Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած վարչապետ Էրդողանը օգոստոսի 27-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո պաշտոնապես կճանաչվի երկրի նախագահ: