Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին' հարավ-ար ևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ:

 

Երևանում օգոստոսի 27-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, օգոստոսի 28-29-ին' +38, օգոստոսի 30-ին'+36, օգոստոսի 31-ին' +35 աստիճան: