Կատալոնական «Բարսելոնան» հայտարարեց «Սան Պաուլուի» հետ համաձայնության մասին՝ պաշտպան Դուգլաս Պերեյրայի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ:

Կատալոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար ընդհանուր առմամբ կվճարի 5,5 մլն եվրո. 4 մլն եվրոն հիմնական գումարն է և ևս 1,5 մլն եվրո, եթե ֆուտբոլիստը մասնակցի որոշակի թվով խաղերի:

Ֆուտբոլիստը շաբաթվա վերջին բուժզննում կանցնի «Բարսելոնայում» և ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

«Սան Պաուլուում» անցկացրած երեք մրցաշրջանում Պերեյրան մասնակցել է 95 խաղի և հեղինակել 4 գոլ: