«Վրաստանում օտարերկրացիների եւ առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, նախատեսված Է բարենպաստ պայմանների ստեղծում նեդրողների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ըստ Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության՝ օտարերկրացի այն քաղաքացիների համար, որոնք Վրաստանում կիրականացնեն առնվազն 300 000 հազար լարիի ներդրումներ, «Ներդրումային գործունեության օժանդակման եւ երաշխիքների մասին» օրենքին համապատասխան կտրվի ներդրումային կեցության վայագիր՝ Վրաստանում մշտական բնակության իրավունքով:

 

Այդ դեպքում օրենքը նախատեսում Է պարզեցված ընթացակարգեր: Մասնավորապես, ներդրողը կարող Է ցանկացած տիպի այցագրով դիմել լիազոր մարմնին եւ դրա հիման վրա ստանալ ներդրումային կեցության վկայագիր: