Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Հովսեփյանը 76 կգ քաշայինների պայքարում 11:1 հաշվով պարտության է մատնել Կարլոս Մենդեսին և բրոնզե մեդալ նվաճել:

Բրոնզե մեդալ է նվաճել նաև 54 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը, ով երրորդ տեղի համար պայքարում 10:0 հաշվով առավելության է հասել Ալ Շեբամիի նկատմամբ: