Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ համարելու մասին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետրանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.08.2014թ. N /07.2/9494-14 գրությունը, 27.08.2014թ. 3303-Ա որոշումով չեղյալ է համարել Երևանի «Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և 2014 թվականի օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 20-ի N 01/07.2/9494-14 գրությամբ առաջարկվել է չեղյալ համարել Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի վերը նշված գրության համաձայն' առաջարկ կատարելու համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 13-ի N 653-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը (այսուհետ' հանձնաժողովի եզրակացություն), որը կցվել է գրությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթները: