ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Պարսից ծոցում կրակ է բացել իրանական առագաստանավի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Սթիվենսին:

 

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին տեղական ժամանակով ժամը 11:30-ին:

 

«Իրանական առագաստանավի անձնակազմը թշնամական մտադրություններ էր դրսեւորում»,- ասել է Սթիվեսնը: Նա նաեւ ճշտել է, որ ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը միայն մեկ կրակոց է արձակել, ընդգծելով, որ դա արվել է «բացառապես անվտանգության նկատառումներով»:

 

Հեռուստաալիքը չի ճշտում, թե գնդակոծման հետեւանքով իրանական նավում կան արդյոք զոհվածներ կամ տուժածներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: