Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:

 

Օգոստոսի 28-ին ժամը 11.40-ի դրությամբ Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա' Շիրակ գյուղի մոտակայքում, հայտնաբերվել է նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ' 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին: