Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ թիմը մինչ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը, նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի:

«Մենք մտածում ենք այդ մասին, սակայն հստակ ոչինչ դեռևս չկա: Դեռ երկար չենք կարող աշխատել ողջ թիմի հետ, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով դեռևս թիմին չեն միացել: Մենք, սակայն, պետք է ընդունենք ստեղծված իրավիճակը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1 պարբերականը: