Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների, մասնավորապես, կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարգաբերվում են սանհա նգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաև էներգամատակարարման մալուխագծերը:

 

Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաև լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը: