Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է Էբոլա մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու 3069 դեպք, դրանից 1552-ը՝ մահացու վախճանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

 

Ավելի վաղ նշվել էր, որ տենդի զոհ է դարձել 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 120 բուժաշխատող, որոնք օգնում էին պայքարելու հիվանդության դեմ:

 

Հիվանդության դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում ևԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

 

Էբոլա տենդի բուժում կամ դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ գոյություն չունի, բայց հիվանդության բռնկումից հետո հեռանկարային պատրաստուկների մշակման մասին հաղորդել հայտնել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Կանադայում: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդության բուժման համար փորձարարական դեղորայքի օգտագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: