ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով' օգոստոսի 27-ին ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Կենտրոն բաժիններում, ՓՈւՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ՀԱՊԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում: