Մայրաքաղաքի վարչական շրջանների թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերում, հիմնականում համատիրությունների միջոցներով, մայիսից ընթանում են ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները:

 

Շենքերի ընտրությունը ևս թողնված է համատիրություններին, որոնք առաջնահերթությունը տալիս են ֆիզիկապես մաշված ու արդեն նպատակին չծառայող ջրթափ խողովակների փոխարինմանը: Հաշվի առն ելով մոտալուտ աշնանային տեղումները, գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբեր ամիսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ ընթացքում ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 19000 գծամետր ցինկապատ ու պլաստմասե խողովակ: Այս ծավալից 13500 գծամետրն արդեն փոխված է:

 

Աշխատանքների ցանկում, խիստ անհրաժեշտությունից ելնելով, ներառվել են նաև մի քանի բարձրահարկ շենքեր, որոնցում ջրահեռացումն իրականացվում է ներքին ցանցով: