Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է:

 

Մոնակոյում կայացավ Եվրոպայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը: Մադրիդցու հետ առաջատարի տիտղոսի համար պայքարում էին նաև Արիեն Ռոբենը և Մանուել Նոյերը:

 

«Անցած մրցաշրջանը հրաշալի էր: Ես հպարտ եմ իմ թիմով, իմ մարզով և մեր երկրպագուներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' մրցանակաբաշխության ժամանակ ասաց Ռոնալդուն:

 

Եվրոպայի լավագույն կին ֆուտբոլիստի ընտրությունը կատարվեց գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի երեք ֆուտբոլիստների միջև: Հաղթող դարձավ Նադինե Կոնսլերը: Վերջինս Գերմանիայի ազգային հավաքականի անդամ է: