Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերին այցով կժամանի Վաշինգտոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

«Ես մտադիր եմ նախագահ Պորոշենկոյին հաջորդ ամսին ընդունել Սպիտակ տանը»,- ասել է Օբաման:

 

Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ Պորոշենկոն ԱՄՆ-ի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է երկկողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու բրիտանական Ուելսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: