Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախատեսված նախագահական նոր ինքնաթիռը ժամանել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

 

Airbus 330-200 ինքնաթիռը Էրդողանի համար պատվիրվել էր դեռ 2,5 տարի առաջ: ԱՄՆ-ում ավարտին են հասցվել ինքնաթիռի մոդիֆիկացիոն գործողությունները: Ինքնաթիռի մաքսազերծման աշխատանքների ավարտից հետո այն ամբողջությամբ պատրաստ կլինի Թուրքիայի նորընտիր նախագահի կողմից շահագործման համար: