Հակահարձակման առաջին շաբաթվա ընթացքում ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդկան Հանրապետության (ԴԺՀ) աշխարհազորայիններին հաջողվել է Դոնեցկից դեպի հարավ նկատելիորեն ամրապնդել իրենց դիրքերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ուկրաինայի բանակի եւ Ազգային գվարդիայի խոշոր ուժեր ընկել են շրջապատման մեջ, որից նրանք, ըստ երեւույթին, դուրս կգան մարտերով: Սակայն Դոնեցկը նախկինի պես մնում Է ուժայինների կիսօղակում, նրանց հրետանին կանգնած է քաղաքի սահմանագծի մոտ, ինչը նրանց թույլ Է տալիս անարգել գնդակոծել չճանաչված հանրապետության մայրաքաղաքը:

 

Չնայած Դոնեցկից դեպի հարավ եւ արեւելք աշխարհազորի ունեցած հաջողություններին, ուժայինները պահպանում են իրենց դիրքերը քաղաքից դեպի հյուսիս եւ արեւմուտք ընկած շրջանում: Դեռ ավելին, կարծես որպես վրեժ աշխարհազորայինների հակահարձակման համար, վերջին երկու-երեք օրերին Դոնեցկի գնդակոծումները նկատելիորեն ավելի ինտենսիվ են դարձել: Հրաձգության ձայները քաղաքի կենտրոնում լսվում են անդադար:

 

Դոնեցկի մի շարք շրջաններում լույս, ջուր եւ գազ չկան, ծայրամասերում փակ են մթերային խանութները: Երեկոյան ութից հետո, երբ քաղաքում մթնում Է, կյանքը կանգ Է առնում. քաղաքացիները վախենում են դիվերսանտներից եւ գնդակոծումներից: