Հյուսիսկորեացի բարձրաստիճան ֆինանսիստը, որը կառավարում էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական դրամական միջոցները, փախուստի է դիմել արտասահման եւ ներկայում, ենթադրաբար, գտնվում է Ռուսաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է հարավկորեական «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած մի աղբյուր, Յուն Դե Հյոնն ապաստան է փնտրում երրորդ երկրում:

 

«Հյուսիսային Կորեայի Joson Daesong Bank-ը գլխավորած Յուն Դե Հյոնն անհետացել Է Ռուսաստանի Նախոդկա նավահանգստում: Նա իր հետ ունեցել Է շուրջ 5 միլիոն դոլար «հեղափոխական հիմնադրամներից»: Ենթադրվում Է, որ նա դիմել Է ապաստան տրամադրելու խնդրանքով»,- գրել Է հրատարակությունը:

 

Ինչպես նշել Է «Չունան իլբոն», Յուն Դե Հյոնը մեծ ծավալի տեղեկատվություն ունի ԿԺԴՀ-ի առաջնորդի ֆինանսական գործառնությունների վերաբերյալ: Նրա հիմնական խնդիրը եղել Է արտասահմանում Կիմ Չեն Ընի եւ նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի գաղտնի հիմնադրամների կառավարումը:

 

2010 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը բանկը ներառել Է «սեւ ցուցակում»՝ վերջինիս մեղադրելով ԿԺԴՀ-ի «ապօրինի ֆինանսական ծրագրերին մասնակցելու» մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: