Հայտնի է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց ինքնությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՊՆ պաշտոնական կայքը, օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը:

 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: