Եվրամիության առաջնորդները կդիմեն Եվրահանձնաժողովին' առաջարկելով պատրաստել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների «նոր մակարդակ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

 

Օգոստոսի 30-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության հերթական գագաթնաժողովը: Սպասվում է, որ դրանում կքննարկվեն ԵՄ-ի առանցքային պաշտոններին առնչվող հարցերն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

 

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրոպան ու ԱՄՆ-ը տարբեր տեսակի պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ: Ի պատասխան' ՌԴ-ն ևս ձեռնարկել է որոշակի քայլեր, որոնց արդյունքում արգելվել է ԵՄ-ից մթերքների ներմուծումը ՌԴ: