Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը:

 

Ճանապարհը բացելուց հետո' մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:

 

Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքին: Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին երթևեկությունը կդադարեցվի:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով'սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալԳիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածումավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազիմատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝օգոստոսի 23-ին' առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկասմայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: