Հանրապետության տարածքում՝

 

Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան' 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում' 5-6 աստիճանով:

 

 

Երևան

 

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

 

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Օգոստոսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երևանի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան 41.20C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.60C (1988թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.10C