Օգոստոսի 31-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում' «Դեմեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

 

Պարզվել է, որ գյուղամիջյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում' մոտ 10 քմ հատվածում, այն դարձնելով անանցանելի:

 

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը' այն դարձնելով միակողմանի երթևեկելի, մնացած քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: