Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել միգրացիոն նոր կանոնները. երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետը կես տարվա ընթացքում կրճատվել Է մինչեւ 90 օր, իսկ ավելի երկար բնակության համար կպահանջվի հատուկ այցագիր կամ կեցության վկայական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կանոնները, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին, այն երկրներին, որոնց հետ Վրաստանն ունի կամ չունի այցագրային ռեժիմ: Մշակված Է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,-հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գեորգի Տաբատաձեն:

 

Այն երկրների համար, որոնց վրա տարածվում Է այցագրային ռեժիմը, Վրաստանը կտրամադրի 180 օր գործողության ժամկետով բազմակի օգտագործման այցագրեր՝ այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 90 օր երկրում գտնվելու իրավունքով:

 

Անայցագիր ռեժիմի դեպքում, որը Վրաստանում գործում Է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ այն երկրների համար, որոնք «Վրաստանի կարեւոր գործընկերներն են, եւ որոնց հետ ձեւակերպված Է երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր», այդ երկրների քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի կես տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Վրաստանում գտնվել 90 օր: