ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համաձայնագիրը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:

 

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը' 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:

 

«Նպատակահարմար համարել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում ստորագրել սույն հրամանագրով նախատեսված պայմանագիրը»,- ասված է հայտարարությունում: