Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող 26-ամյա Չիչարիտոն 2014/15 թթ. մրցաշրջանում հանդես կգա կազմում՝ վարձավճարով:

«Արքայական ակումբը» պայմանագրի ավարտից հետո իրավունք ունի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է մադրիդյան ակումբը:

Ավելի վաղ Էրնանդեսը բուժզննում էր անցել:  

Նշենք, որ Անգլիայի առաջնության 81 խաղում Խավիեր Էրնանդեսն աչքի է ընկել 37 անգամ: