Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացած վնասվածքից հետո ստիպված է բաց թողնել Արգենտինայի հավաքականի կազմում Գերմանիայի դեմ ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Մեսսին վնասվածքն ստացել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում:

Նշենք, որ արտագնա այդ խաղում կատալոնացիները պարտվեցին 1:0 հաշվով: 27-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը: