Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դիմել է երկրի կրոնական գործիչներին՝ հորդորելով ավելի հանդուրժող լինել Համացանցի եւ թվային այլ տեխնոլոգիաների նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նախագահի խոսքով՝ համաշխարհային ցանցը կենսականորեն անհրաժեշտ է գիտնականներին, ինչպես նաեւ օգտակար է երիտասարդության համար:

 

Տակավին անցյալ տարվա իր նախընտրական արշավի ընթացքում Ռոուհանին խոստացել Էր թուլացնել գրաքննությունը ԶԼՄ-ներում, ինչը հարուցել Էր պահպանողական իմամների քննադատությունը:

 

Երկու շաբաթ առաջ Իրանում պաշտոնից հեռացրել են գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարար Ռըզա Ֆարաջի-Դանին՝ նրան մեղադրելով «Արեւմուտքի առջեւ խոնարհվելու» մեջ: