ՀՀ ԱԻ նախարարությունում յուրաքանչյուր ամսվա չորրորդ շաբաթվա վերջին օրը նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիներին կարող են նաև ընդունել ՀՀ ԱԻ նախարարի տեղակալները, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է 6 քաղաքացիների: Ընդունելության մասնակից քաղաքացիները դիմել են տարբեր հարցերով, այդ թվում' աշխատանքի տեղավորման, բնակարանների սեփականաշնորհման, օրենսդրության հետ կապված խնդիրներով և անձնական այլ հարցերով:

 

Բոլորի դիմում-խնդրանքներն ու պահանջները լսելուց հետո նախարարը խոստացել է հնարավորինս աջակցություն ցուցաբերել:

 

Ընդունելությանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի օգնականներն ու խորհրդականները: Արմեն Երիցյանը բարձրացված խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: Մեկ ամիս անց նախարարին է զեկուցվելու այդ հանձնարարականների կատարման մասին: