«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 1-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 77 տոննա 320 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղ եկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 94 դեպք, որից 71-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

 

Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 429 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, 4 մորֆին թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 36 քրեական գործ' 46 դրվագով:

 

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 8 բնակարանային գողության (Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ) դեպքեր:

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք (2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 221 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հրացան, 155 փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ (Մասիսիս ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ), 26 փամփուշտ (Թումանյանի ՈԲ):

 

Տնամերձ 269 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 713,7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 125 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 19 հետախուզվող: