«Mediamall.am»  լրատվականն առանձնացրել է օրվա կարևորագույն նորությունները.


Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից. Սերժ Սարգսյան



Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում:

Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի: Կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից է այսօր: Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ և քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետևողական ջանքերի համատեղմամբ:

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը»:


Ավտովթար' Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 24-ամյա երիտասարդ է մահացել

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 31-ին' ժամը 20.06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34SA573 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Լ. Ս.-ը (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Լ.Ս.-ի մահը, իսկ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

***

 

Պայթյուն' Գեղարքունիքի գազալցակայանում. 2 մարդ է տուժել (լուսանկարներ)

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 1-ին' ժամը 10.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի 34 SV 887 պետհամարանիշով ավտոմեքենան:

Պայթունի հետևանքով 1954թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից 1959թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

***

 

Չեխ պատգամավորն Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն է պահանջում

 

Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է' նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:

«Առաջին հերթին, կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել Կարեն Պետրոսյանի հարազատներին և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադարձնեն նրա մարմինն ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Անկախ երկու երկրների միջև առկա լարվածությանից' ես Ադրբեջանի իշխանությունների պահվածքը Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ համարում եմ անընդունելի: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, և այն պետք հասկանա, որ իր քայլերը համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Եթե Ադրբեջանի իշխանություններն իրենք չլուծեն հարցը, ես հուսով եմ' միջազգային հանրությունը բավականաչափ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատժելու համար»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի անընդհատ խախտման դեպքերին' Ռոբին Բյոհնիշը նշեց, որ դրանով ավելի է ընկնում Ադրբեջանի հեղինակությունը: «Այս գործողությունները ոչ միայն խաթարում են Մինսկի խմբի ջանքերը, այլ միևնույն ժամանակ վտանգի են ենթարկում ողջ Հարավային Կովկասի կայությունը: Ընթացիկ իրավիճակը ողջ տարածաշրջանում պետք է տեղի ղեկավարների համար խթան հանդիսանա, որպեսզի զարգացնեն իրենց երկրները' ի բարօրություն բոլոր քաղաքացիների, և հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ձևավորեն»,- ընդգծեց նա:

Օգոստոսի 7-ին անհայտ հանգամանքներում հատելով սահմանը Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են' դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պ այմաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը' փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար:

 

 

***

 

Վրաստանն ԱՄՆ-ի և Եվրոպայի բարեկամն ու դաշնակիցն է. Ղարիբաշվիլի

 

Վրաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հավատարիմ բարեկամն ու դաշնակիցն Է, չնայած այն բանին, թե ով Է գտնվում իշխանության ղեկին: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ողջույնի խոսքով հանդես գալով աշխարհի ղեկավարների՝ Թբիլիսիում կայացած համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին Վրաստանի համար վճռորոշ նշանակություն ունի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացումը: ԱՄՆ-ին ու Եվրոպային մերձենալու մեր աներեր որոշումը համընկնում Է ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ: Դա համերաշխ եվրոպական ընտանիք վերադառնալու մեր ճանապարհն Է»,-նշել Է Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը գնահատում Է ռազմավարական առումով կարեւոր համագործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

 

***

 

Իրանը պատասխան պատժամիջոցներով Է սպառնացել ԱՄՆ-ին

 

Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել Է, որ Թեհրանն իրեն իրավունք Է վերապահում համանման պատասխան տալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:

Պաշտոնյան դատապարտել Է օգոստոսի 29-ին Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցները եւ հայտարարել, որ դրանք հակասում են Ժնեւի համաձայնագրին, որը նոյեմբերին կնքվել Է Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ:

Նրա խոսքով՝ այդ քայլը հակասում Է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման գործընթացին, սակայն հավաստել Է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները միջազգային միջնորդների վեցյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջն ընթացող քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին Բրյուսելում հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Օգոստոսի 29-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 մարդու ու կազմակերպությունների նկատմամբ, ներառյալ տրանսպորտային ֆիրմաներ, ավիաընկերություններ ու վեց բանկեր, որոնք կասկածվում են իրանական միջուկային ծրագրին օգնություն ցուցաբերելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել Է, որ նոր պատժիչ ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները:

Մեկնաբանելով Իրանի մի շարք ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակիչ միջոցների կարառումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր վարչակազմը «մտադիր չԷ րոպե իսկ կորցնել նոր պատժամիջոցներ հետեւանքեր:

 

***

 

Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համաձայնագիրը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը' 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:

«Նպատակահարմար համարել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում ստորագրել սույն հրամանագրով նախատեսված պայմանագիրը»,- ասված է հայտարարությունում:

 

***

 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Նախագահ Իսլամ Քարիմովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

 

***

 

Մերկելը կարևորել Է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

 

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Գերմանիայի տնտեսության վրա, բայց, չնայած դրան, դրանք հարկավոր Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է սեպտեմբերի 1-ին:

«Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել, այդ թվում նաեւ գերմանական ընկերությունների վրա»,-լրագրողներին ասել Է նա Բեռլինում: Սակայն, նրա խոսքով՝ չնայած դրան, Մոսկվայի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառումը միանգամայն անհրաժեշտ Է:

«Ռուսաստանի գործելակերպի ընդունումը ելք չԷ, ուստի անհրաժեշտ Էր նոր պատժամիջոցներ պատրաստել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները լույս օգոստոսի 31-ի գիշերը Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություն պատրաստել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ:

Իրենց հերթին, ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին' զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ: Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է: CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

***

 

 

Ադրբեջանական կողմը հայտնում է հայ քաղաքացու գերի ընկնելու մասին

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Այս մասին հաղորդագրություն, ինչպես նաև Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին:

«Արմենպրես»-ը լրացուցիչ տեղեկություններ կներկայացնի հաջորդիվ:

 

***

 

Թուրքիայի բանակի 150 զինծառայողներ թունավորվել են

 

Թուրքիայի զինված ուժերի Թեքիրդաղի Մալքարա քաղաքում տեղակայված թիվ 95 զրահատանկային բրիգադի հրամանատարությանը կից զորամասում ընթրիքից թունավորվել են 150 զինծառայողներ: Նրանք բոլորը տեղափոխվել են Մալքարայի հիվանդանոց, իսկ երեք զինծառյող, որոնց վիճակը խիստ ծանր է, տարվել են Թեքիրդաղի պետական հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ ընթրիքից քիչ անց զինծառայողների մոտ սրտխառնուք եւ գլխապտույտ է սկսվել: Հայտնի չէ, թե զինվորները կոնկրետ որ սնունդից են թունավորվել: Ընթրիքի ճաշացանկի բոլոր մթերքները տարվել են փորձաքննության: