«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու մասին:

Անգլիական ակումբում 28-մյա կոլումբացին հանդես կգա վարձավճարով: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդն» իրավունք ունի մրցաշրջանի ավարտին գնել Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կտրամադրի 20 մլն ֆունտ, իսկ տրանսֆերը ձեռք բերելու դեպքում կվճարի 35 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը կկրի 9 համարի մարզաշապիկը:

Ֆալկաոն կվարձատրվի շաբաթական 265 հազար ֆունտով:

МЮ официально арендовал Фалькао Манкунианцы таки добились трансфера звездного форварда Монако.