Հյուսիսատլանտյան դաշինքը հոռետեսորեն է վերաբերում Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունների աշխարհազորայինների դեմ պայքարում Կիևի հեռանկարներին: ՆԱՏՕ-ում, ըստ էության, խոստովանել են, որ Կիևը պարտվել է ռազմական կոնֆլիկտում: Այս մասին գրում է Der Spiegel-ը: 

 

Այն բանից հետո, ինչ աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ վերցրին Լուգանսկի օդանավակայանը, նրանց առավելությունը ակնառու դարձավ, նշել է պարբերականը: 

 

Ռազմական դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դաշինքում կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը Ուկրաինայի ռազմական դրությանը:

 

Եթե նախկինում ՆԱՏՕ-ում կարծում էին, որ աշխարհազորայինները կնահանջեն կառավարական զորքերի ճնշմամբ, ապա այժմ, դաշինքի ներկայացուցիչների և Պորոշենկոյի հանդիպումից հետո, Կիևին պարտվող են համարում: