Իրանում շարունակվում Է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի այցը, որն սկսվել է սեպտեմբերի 1-ին: Այցի նպատակը Վրաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական ու տնտեսական կոնսուլտացիաների վերսկսումն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Ինչպես հայտնել են Վրաստանի խորհրդարանում, այցի շրջանակներում Ջափարիձեն հանդիպումներ կանցկացնի Իրանի խորհրդարանի խոսնակի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ:

 

«Ինչպես հայտնի Է, Վրաստանի եւ Իրանի միջեւ գործում Էր անայցագիր ռեժիմ, բայց այնուհետեւ այդ ռեժիմը չեղյալ հայտարարվեց: Մենք մտադիր ենք քննարկել այդ հարցը: Վրաստանը լրացուցիչ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հետ, եւ կգտնվի հիմնախնդրի օպտիմալ լուծումը»,-լրագրողներին հայտարարել Է խորհրդարանական կոմիտեի ղեկավարը:

 

Վրաստանը Իրանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմը չեղարկել Է 2013 թվականին: