Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում սեպտեմբերի 1-ին' ժամը 00.15-ին, հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ և աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992թ. ծնված Թեհմինե Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Վերջինիս մայրը հայտնել է, որ դստերը դանակահարել է նախկին ամուսինը'1987թ. ծնված Նորայր Է.-ն: Նույն օրը' ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր' թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ. ծնված Մասիս Պ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է կնոջ քրոջ նախկին ամուսինը' Նորայր Է.-ն: Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: