«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքը տեղափոխվեց «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնցիներին կմիանա Եվրո 2016-ի որակավորման փուլում Շվեյցարիայի դեմ կայանալիք խաղից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերիի 8-ին:

Goal.com-ի տեղեկությունների համաձայն՝ «Արսենալն» Ուելբեքի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու սկզբունքով, ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կազմել է 16 մլն եվրո:

View image on Twitter