ffa.amԻնչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լատվիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Դանիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հնարավոր է, չմասնակցի այդ հանդիպումներին մկանային վնասվածքի պատճառով: Ներկա պահին Արզումանյանը ֆիզիոթերապևտիկ հսկողության տակ է, իսկ նրա վնասվածքի լրջությունը պարզ կդառնա ավելի ուշ: