Պլանային աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 4-ին' ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը' ժամը 09.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Կդադարեցվի, մասնավորապես, Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավի թ 2-րդ փողոցի, Արագածի և Կողբի փողոցների ու նրբանցքների, Բագրատունյաց 3, 5, 7, 11 համարների և 2-րդ նրբանցքի, Արտաշիսյան 37-41, Նժդեհի 1-19 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: