Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել այն երկու միլիոն երկրպագուներին, ովքեր հավանել են ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջը:

«Շնորհակալություն բոլորիդ՝ աջակցության համար: Սպասում եմ, թե երբ եմ շատ երջանիկ պահերով կիսվելու ձեզնից յուրաքանչյուրի հետ»,- գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում: