Իրաքյան բանակը սեպտեմբերի 2-ին վերահսկողություն է հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի վրա, որը մայրաքաղաք Բաղդադը միացնում է երկրի հյուսիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, գեներալ Աբդալ Ամիրալ Զայդին նշել է, որ ճանապարհը փակ էր ավելի քան 3 ամիս:

 

Փակվելու պատճառն այն էր, որ ԻԼԻՊ խմբավորման անդամները պարբերաբար պայթուցիկ սարքավորումներ, ռումբեր էին տեղադրում այնտեղ: «Այժմ բոլոր պայթուցիկ սարքավորումները հանվել են և ճանապարհը բացվել է»,- նշել է գեներալը:

 

Իրաքյան և Բաշմարքի ուժերը վերջին օրերին ամերիկյան օդուժի հետ միասին առաջընթաց են իրականացրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Համատեղ ուժերին հաջողվել է չեզոքացնել Ամերլի քաղաքի շրջափակումը: Բացի այդ, իրաքյան ուժերը պատրաստվում են վերահսկողություն հաստատել Սուլեյման Բեկ քաղաքի վրա:

 

Մինչ այժմ ԱՄՆ-ը 123 հարված է հասցրել Իրաքում ԻԼԻՊ-ի հենակետերին: Նախօրեին օդային հարվածի հետևանքով Մոսուլի շրջանում ԻԼԻՊ-ի 3 բեռնատար է ոչնչացվել:

 

ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել երկրի ողջ տարածքի մեկ երրորդի վրա: