Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան մտադիր են Լիբանանին 3 միլիարդ դոլարի արժողությամբ զենք տրամադրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը և Սաուդյան Արաբիայի արքայազն Սալման իբն Աբդալ Ազիզը սեպտեմբերի 1-ին Փարիզում քննարկել են գործարքի մանրամասները:

 

Գործարքը կստորագրվի մի քանի տեխնիկական հարցեր լուծելուցհետո: Ֆրանսուա Օլանդը նշել է, որ Լիբանանը պաշտպանության կարիք ունի: «Մենք օգնություն կտրամադրենք, իսկ Լիբանանը հոգ կտանի սեփական անվտանգության համար»,- նշել է Օլանդը:

 

Լիբանանա-սիրիական սահմանին լարվածությունը մեծացել է ԻԼԻՊ խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով:

 

Սիրիական ճգնաժամը 3 տարուց ավելի է՝ իր ազդեցությունն է թողնում Լիբանանի վրա: Սիրիացի փախստականների թիվը Լիբանանում գերազանցել է 1 միլիոնը: