Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմմերմանսը պաշտոնապես առաջադրվել է որպես ԵՄ հանձնակատարի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելոցվ «Իտա-Տասս»-ը, այդ մասին հայտարարել է Նիդելանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

 

Ինչպես ընդգծում են դիտորդները' նման որոշումը համընկնում է Նիդելանդների կառավարության ռազմավարության հետ, որով նախատեսվում է բարձր պաշտոններ ստանալ Եվրահանձնաժողովում:

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռյուտտեն ընդգծել է, որ Թիմմերմանսն արժանի է հարգանքի և ճանաչման ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ Եվրոպայում: Նիդելանդների կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախարարը մեծ դեր կունենա եվրոպական գործընթացներում:

 

Ավելի վաղ Ֆրանս Թիմմերմանսը հանդիպել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին: Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների' հանդիպումը տևել է 45 րոպե, երբ մյուս թեկնածուներին հատկացվել է ընդամենը 30 րոպես: Իսկ անձամբ Նիդերլանդների ԱԳ նախարարն այդ հանդիպումը գնահատել էր արդյունավետ: