Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում սեպտեմբերի 2-3-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Մասնավորապես, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 11 ջերմակայանի մոտակայքում' 60 քմ բուսածածկ տարածք, Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում' 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը' 800 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի մոտակայքում' 500 քմ խոտածածկ տարածք և 15 ծառ:

 

Չարենցավան քաղաքի գերեզմանատանն այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Ջրաբեր գյուղի մոտակայքում' 1,5 հա խոտածածկ տարածք և 6 պտղատու ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի վերջանամասում' 3 հա, Սյունիքի մարզի Սևաքար գյուղի մոտակայքում' 20 հա բուսածածկ տարածք, Գորիս քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում՝ «Սառնաղբյուր» կոչվող դաշտավայրում' 50 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել է 6 էլեկտրալարերի սյուն, Սյունիքի փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում' 20 քմ, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի մոտակայքում' 4 հա բուսածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: