ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ՝ նշելով նաեւ, որ Ուկրաինայի խաղաղությունը խաղաղության բանալի է «այդ տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես մտահոգված եմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ սահմանում տիրող իրադրության կապակցությամբ: Ես խոսել եմ այդ երկրների, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարների հետ, որոնք կարող են ազդել իրադրության վրա: Խոսքը մարդկանց կյանքին Է վերաբերում»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ դասախոսությամբ հանդես գալով Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: