ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը լիահույս է, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում' հայտնելով, որ ինքը ևս մեկնում է' մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

 

Գրառման վերջում Ուորլիքը թողել է «#NKpeace» հաշթագը, ինչը հիմք է տալիկս ենթադրելու, որ Ուելսում հնարավոր են քննարկումներ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

 

Նշենք, որ ո’չ Հայաստանի, ո’չ էլ Ադրբեջանի նախագահների աշխատակազմերից պաշտոնական մակարդակով հայտարարություն չի արվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու և այնտեղ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին բանակցություններ վարելու վերաբերյալ: