Ռուսաստանի ազգային հավաքականը այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպմանը ռուսներին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Մեկնարկից 6 րոպե անց Ալեքսանդր Կերժակովը բացեց հաշիվը: 11 -րդ րոպեին ֆուտբոլիստը դարձավ նաև դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսի վերջնամասում Սերգեյ Իգնաշևիչը հաշիվը դարձրեց 3:0, իսկ 81-րդ րոպեին Վլադիմիր Գրանատը 4-րդ գնդակն ուղարկեց ադրբեջանցիների դարպասը:

Նշենք, որ Կերժակովը դարձավ Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Տեսանյութը՝ այստեղ