Ամառվա անցած 3 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 945 ճանապարհատրանսպորտային պատահար: «Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, սակայն դրա հետևանքով ավելացել է միայն տուժածների թիվը, իսկ զոհերի թիվը 12-ով պակասել է»,-ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

 

Ամռան ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել հրդեհի 1471 դեպք, որոնց մեծ մասը եղել է խոտածածկ տարածքներում: Հրդեհների պատճառած վնասները մեծ չեն եղել:

 

Հանրապետությունում անցած երեք ամիսների ընթացքում արձանագրվել է ջրահեղձման 7 դեպք: «Ընդհանուր առմամբ՝ ջրահեղձ լինելու 9 ահազանգ է ստացվել, ջրահեղձ է եղել 7 մարդ, որոնցից 3-ը Սևանա լճում»,- ասաց Խանգելդյանը:

 

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նաև տեղեկացրեց, որ ամռան ամիսների ընթացքում հանրապետությունում նաև ուժեղ քամիներ են եղել: Գրանցվել է ուժեղ քամու 10 դեպք, որոնց հետևանքով տարբեր վնասներ են հասցվել: Քամիների ժամանակ տուժել է երեք մարդ, ինչպես նաև լուրջ վնասներ են կրել տարբեր ենթակառուցվածքներ և շինություններ: