ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին' ժամը 11.21-ին, ահազանգ է ստացվել, Երևանի Հանրապետության նրբանցքի թիվ 10 տան տանիքը ուժեղ քամու հետևանքով քշվել և ընկել է հարակից տան տանիքին, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿ Կ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան տանիքը պոկվել և ընկել է Ֆիրդուսի փողոցի թիվ 13 տան տանիքի վրա: Փրկարարներն ապամոնտաժել են տան թիթեղյա տանիքը' 70 քմ:

 

Սեպտեմբերի 4-ին' ժամը 09.06-ին մեկ այլ ահազանգով տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/3 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբի մետաղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի մետաղյա ծածկը: