Ուկրաինան պատրաստ է «նշանակալի քայլերի» դիմել Դոնբասի մի շարք թաղամասերում իշխանության ապակենտրոնացման համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Նյուպորտում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Վաղվանից սկսած մենք պատրաստ են նշանակալի քայլեր ձեռնարկել Դոնեցկի և Լուգանսկի մի շարք շրջաններում իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ' տալով տնտեսական ազատության հանարվորություն, երաշխավորելով իրենց նախընտելի լեզվի կիրառման օգտագործումը և մշակութային ավանդույթների պահպանումն այդ տարածաշրջանում», - ասել է Նախագահը:

 

Գնահատելով խաղաղ կարգավորմանն ուղղված 12 դրույթներից կազմված արձանագրության ստորագրումը Մինսկում' Ուկրաինայի Նախագահը, մասնավորապես, հիշատակել է հրադադարի պայմանավորվածությունը: «Զինադադարն ամենակաևորն է: Հիմա շատ կարևոր է, որ այն երկար տևի, որպեսզի մենք շարունակենք քաղաքական երկխոսությունը, որը կարող է բերել Դոնբասում խաղաղության եւ կայունության հաստատմանը», - հայտարարել է Պորոշենկոն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պորոշենկոն հրաման է արձակել ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին' Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 5-ին ժամը 18:00-ին դադարեցնել կրակը: